Արմինֆո. Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ում թողնի իր երկրի տարածք»,- ընդդիմադիր գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի
Փոստանջյանի Վրաստան մուտքի արգելքը մեկնաբանելու ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքին այսպես են պատասխանել այդ երկրում Հայաստանի դեսպանատանը:
«Այդ որոշումն ընդունվել է Վրաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից, և եթե նրանք համարել են, որ պատճառներ կան Զարուհի Փոստանջյանին պետական սահմանը հատելու հարցում մերժելու համար, դեսպանատուն իրավունք չունի միջամտել դրան կամ պարզել մերժման պատճառը»,-հայտարարել է Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանը: Նա նշել է, որ Վրասանում Հայաստանի դեսպանատունը միշտ պաշտպանել ու պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքներն՝ իր լիազորությունների ոլորտում, սակայն այդ հարցը դիվանագիտական գերատեսչության իրավասությունների շրջանակներից դուրս է, և դրա հետ ոչինչ անել չես կարող:
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունում մեկնաբանություններ ստանալու ԱրմԻնֆո-ի թղթակցի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:
Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ անհիմն է համարել Փոստանջյանի մեղադրանքները, որ վրացական կողմն արգելել է վերջինիս մուտք՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով: «Եթե նրան թուլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք, նշանակում է՝ սահմանապահներն իրենց պատճառներն են ունեցել»,- հայտարարել է Բաղդասարյանը՝ որպես օրինակ բերելով այն փաստը, որը ժամանակին Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել ՀՀԿ անդամ, «Ջավախք» հայրենակցական
միության նախագահ Շիրակ Թորոսյանի մուտքը երկիր: Ըստ որում, պատգամավորը նշել է, որ վրացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները միշտ փորձում են պարզել նման միջադեպերի պատճառները:
Նշենք, որ հունվարի 21-ին վրացի սահմանապահներն արգելել էին «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստանի տարածք: Փոստանջյանը փորձել է պարզել մերժման պատճառները, սակայն նրան ներկայացրել են փաստաթուղթ, որում, որպես Վրաստան նրա մուտքի արգելքի պատճառ, նշված է՝ «օրենքով նախատեսված այլ դեպքեր»:
Նշենք, որ «Երկիր Ծիրանիե կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի
Փոստանջյանի գլխավորությամբ, նախատեսել էին այցելություն Վրաստանի Հանրապետության հայաբնակ Ախալքալակի շրջան՝ համահայկական ընդվզման քարոզչության շրջանակներում:
Facebook-ի իր էջում Փոստանջյանը գրել է, որ ավելի վաղ ակցիաներ անցկացնելու նպատակով եղել է Ջավախքում, և որևէ խնդիր չի ունեցել: Նա գտնում է, որ վրացական կողմն արգելել է իր մուտքը երկիրը՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ