Արմինֆո. Առաջիկա օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես
չի փոխվի:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հունվարի 21-23- ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավային՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը, 21-23- ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22- ին կլինի 10-12 աստիճանի սահմաններում, հունվարի 23-ին` 8-10 աստիճան: