Արմինֆո. Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպերը ցանկացած պահի մասշտաբային ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ են
պարունակում:
Այդ մասին Trend-ին հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Քենթուքիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն:
Փորձագետը հիշեցրել է, որ 2017թ. ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը համառ ջանքեր է
գործադրել վստահության ամրապնդման երկու մեխանիզմի առաջմղման ուղղությամբ, որոնց Երևանն ու Բաքուն համաձայնության են տվել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ:
«Չնայած միջադեպերի հետաքննության մեխանիզմը նախկինի պես բարդ է, ԵԱՀԿ դիտորդների թվի՝ վեցից մինչև տասներեք ավելացումը հնարավոր է: Եվ չնայած դա աննշան փոփոխություն կլինի, այնուամենայնիվ, այդ միջոցի իրականացումը կնշանակի իրավիճակի բարելավման նպատակով իրական քայլեր ձեռանարկելու կողմերի պատրաստակամությունը»,- ասել է նա:
Միաժամանակ, Քավանոյի համոզմամբ, չնայած դրական հանգամանքին, որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսել են նախագահների և ԱԳՆ ղեկավարների մակարդակով երկխոսությունը՝ կողմերը դեռ որևէ նշանակալի առաջընթացի չեն հասել: