Արմինֆո.Հայաստանի խորհրդարանական ուժերն առայժմ զերծ են մնում Հայաստանի հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի առնչությամբ
մեկնաբանություններից:
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է, որ այդ որոշումը վերջերս է ընդունվել, և խմբակցությունը դեռ չի հասցրել խորհրդակցություն անցկացնել: Բացի այդ, Արմեն Սարգսյանն ինքը դեռ համաձայնություն չի տվել Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում իր առաջադրմանը: Եթե նա համաձայնի, «Ծառուկյան» դաշինքը կանցկացնի խորհրդակցություն և կքննարկի, թե որքանով է մեզ համար ընդունելի այդ թեկնածությունը: Անձամբ իմ կողմից ոչինչ չեմ կարող ասել, ներկայացնում եմ «Ծառուկյան» դաշինքը, և արտահայտում եմ մեր պաշտոնական դիրքորոշումը»,- հայտարարել է Զոհրաբյանը:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ում, ի դեպ, այդ ուժը մտադիր է առաջադրել նախագահի պաշտոնում, նույնպես նշել է, որ խմբակցությունը դեռ չի հասցրել խոհրդակցություն անցկացնել և քննարկել ՀՀԿ առաջադրած թեկնածությունը: «Մոտ ժամանակներս անպայման կանցկացնենք խորհրդակցություն և կհրապարակենք մեր որոշումը»,-հայտարարել է Զեյնալյանը: Այն հարցին, թե չի վախենա արդյոք նա նման մրցակցությունից և կառաջադրի իր թեկնածությունն ուժերի նման դասավորության դեպքում՝ Զեյնալյանը պատասխանել է, որ տվյալ պահին դաշինքը պատրաստվում է հանրահավաք-երթ անցկացնել՝ կապված Հայաստանում թենկացումների դեմ, և «Ելք»-ի բոլոր ուժերը
ներգրավված են այդ ուղղությամբ: «Այն բանից հետո, երբ կանցկացնենք մեր երթը և կքննարկենք ստեղծված իրավիճակը, կկարողանանք մանրամասն պատասխանել ձեր բոլոր հարցերին»,-ասել է պատգամավորը:
ՀՅԴ ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն այդ առնչությամբ
մեկնաբանություններ տալ:
Հունվարի 19-ին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները, որտեղ մանդատների մեծ մասը պատկանում է ՀՀԿ-ին: Այնուհետև նոր նախագահը նոր վարչապետ կնշանակի հենց նույն ՀՀԿ-ից: