Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ են ներկայացրել: Այդ մասին Կրակովի հանդիպման արդյունքների համաձայն հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար
Էլմար Մամեդյարովը:
Նախարարի խոսքով, ղարաբաղյան կարգավորման շուրջ հանդիպումը տևել է շուրջ 6 ժամ: Նա
ավելացրել է, որ նախ հանդիպում է անցկացրել Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, այնուհետև Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հետո անցկացվել է Ադրբեջանի և Հայաստանի նախարարների մակարդակով դեմառդեմ հանդիպում:
Էլմար Մամեդյարովը նշել է, որ համանախագահները մի շարք կրեատիվ գաղափարներ են ներկայացրել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «Ներկայացված գաղափարների հիման վրա քննարկումները շարունակելու համար համանախագահները փետրվարի սկզբին հերթական այց կկատարեն տարածաշրջան: Ընդհանուր առմամբ հանդիպումներն ընթացել են դրական մթնոլորտում: Ընդհանուր մոտեցումը կայանում է նրանում, որ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է շարունակել առավել ինտենսիվ, սուբստանտիվ ու տրամաբանական բանակցությունները»,- Մամեդյարովի խոսքորը մեջ են բերում
ադրբեջանական ԶԼՄ-ները: