Արմինֆո. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը լիովին ի զորու է պահպանել կայունությունը ճգնաժամային շրջանում և կատարել ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի նախագահին ամրագրված մյուս գործառույթները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Հունվարի 19-ին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի նախագահի պաշտոնի ՀՀԿ թեկնածուն Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, նախագահին ընտրելու են
խորհրդարանի պատգամավորները, որտեղ մանդատների մեծ մասը պատկանում է ՀՀԿ-ին: Այնուհետև նոր նախագահը նոր վարչապետ կնշանակի հենց նույն ՀՀԿ-ից:
«Իհարկե, այդ նշանակումից շատ բան ակնկալելու հարկ չկա` նկատի ունենալով 2015 թվականին վերափոխված ՀՀ սահմանադրությամբ նախագահի լիազորություների և գործառույթների էական սահմանափակումը: Այդ լույսի ներքո` Սարգսյանի լիազորությունները, ավելի շուտ, կկրեն ներկայացուցչական բնույթ: Սակայն, իմ կարծիքով,
ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին ասպարեզում իրեն վերապահված բոլոր գործառույթները Արմեն Սարգսյանը կիրականացնի բավականին հաջող՚, - նշել է Գրիգորյանը:
Նա բավական բարձր և դրական է գնահատել Արմեն Սարգսյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում:Գրիգորյանի գնահատմամբ, ապագա նախագահը երբեք աչքի չի ընկել անգաժմենտ ընդունելու պատրաստակամությամբ և հեռու է եղել ներքաղաքական խաղերից:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում Հայաստանի ընտրողների 66,2 տոկոսը «կողմ՚ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են կառավարման նախագահական ձևից Հայաստանի անցում կառավարման խորհրդարանական ձևի, որի դեպքում իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Նոր նախագահը զուրկ կլինի արտաքին և պաշտպանական քաղաքականության վրա ազդեցության
լծակներից: Զինված ուժերը կենթարկվեն պաշտպանության նախարարին, իսկ գերագույն գլխավոր հրիամանատարի գործառույթները ռազմական գործողությունների շրջանում վերապահվում են վարչապետին: Իսկ վարչապետի պաշտոնի ՀՀԿ հիմնական թեկնածուն կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն է: