Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանության տվյալների համաձայն, որոնք հիմնված են ՂՀ իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության վրա, Ակտյուբինսկի մարզում ավտոբուսում այրված անձանց թվում Հայաստանի քաղաքացիներ և հայեր չեն եղել:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:Նշենք, որ Ակտյուբինսկի մարզում այրված ավտոբուսում եղել է 55 ուղևոր և 2 վարորդ, որոնցից միայն 5-ին է հաջողվել փրկվել. 52 ուղևորներ այրվել են: Ավտոբուսում եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ: