Արմինֆո. Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպաններ Ռուբեն Սադոյանն ու Պասկալ Մենիեն հունվարի 17-ին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանության մամուլի ծառայությունից, Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում այս տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի շուրջ: Այդ համատեքստում Սադոյանը նշել է, որ դա կլինի խոշորագույն միջազգային միջոցառումը Հայաստանում` անկախության վերականգնումց հետո: Ենթադրվում
է, որ միջոցառմանը կմասնակցեն 100-ից ավելի պատվիրակություններ տարբեր երկրներից, և շուրջ հիսուն պետությունների ղեկավարներ:
Դեսպանը նաև կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գբործընթացում Ֆրանսիայի դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Կողմերը երկուստեք կարևորել են Ֆրանսիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: