Արմինֆո. Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան քննարկել են հայ-վրացական համատեղ նախագծերի
իրագործման հեռանկարներն իրավապահ մարմինների գործունեությունում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները միակարծիք են եղել, որ Հայաստանի Ոստիկանությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մի շարք ուղղություններով պետք է շարունակեն սերտ համագործակցություն ծավալել և համադրեն ջանքերը, որպեսզի հանցավորության դեմ պայքարում առավել հաջող արդյունքներ գրանցվեն։
Կողմերն, անդրադարձ կատարելով փոխադարձ այցելությունների կարևորությանը, հույս են հայտնել, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան։