Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը կոչ է արել իր գործընկերներին վերացնել ԱՄՆ քաղաքացիների կողմից Արցախ այցելության ճանապարհին արհեստական խոչընդոտները:
«Արցախն ունի առաջադեմ ժողովրդավարական իշխանություններ, և չպետք է մեկուսացված լինի ԱՄՆ և այլ ազգերի հետ շփումից: Անցած տարվա սեպտեմբերին Արցախ իմ այցելության ժամանակ ականատես դարձա վերջին ժամանակներս հանրապետության նոր ձեռքբերումներին, մյուսները նույնպես պետք է նման հնարավորություն ունենան»,- ասել է կոնգրեսականը:
Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն օրերս իր զեկույցում խորհուրդ էր տվել ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Արցախ, քանի որ Վաշինգտոնը վտանգի դեպքում չի կարող աջակցել նրանց: