Արմինֆո. Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Իվ Կե Դրիանի հետ քննարկել է
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մամեդյարովը գործընկերոջը տեղեկացրել է հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերջին կարգավիճակի մասին: Արտգործնախարարների միջև տեղի է ունցել նաև կարծիքների փոխանակում հումանիտար ոլորտում համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: