Արմինֆո. Հայաստանում պատասխանատվություն կսահմանվի բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու համար: Հունվարի 17-ին ԱԺ նիստում երկրորդ և վերջնական
ընթերցմամբ ընդունվել է Քրեական օրենսգրքում բուժաշխատողների կյանքի և առողջության մասում փոփոխությունների նախագիծը:
Փաստաթղթի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ասելով, ՀՀ ՔՕ կհամալրվի նոր հոդվածով, որը քրեականացնում է բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտումը: Առաջարկվում է պատիժ ամրագրել բուժաշխատողի գործունեությանը սպառնալիքի և այլ միջոցներով խոչընդոտելու համար: Օրինագիծը պատասխանատվություն է սահմանում բուժաշխատողներին մարմնական վնասվածք հասցնելու կամ սպանության
սպառնալիքի համար:
Կյանքի և առողջության համար վտանգ չներկայացնող բռնության կամ նման սպառնալիքի կիրառմամբ բուժաշխատողի գործունեությանը խոչընդոտելու դեպքում սահմանվում է նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկ չափով տուգանք: Իսկ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության կամ նման սպառնալիքի կիրառման դեպքում սահմանցվում է 1-2 ամիս կալանք կամ 2-5 տարի ազատազրկում:
Հավելենք, որ ծառայողական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ հարձակումների թիվն անշեղորեն աճում է: Օրենսդիրն ակնկալում է, որ օրինագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողների իրավունքների և շահերի պաշտպանությունը: