Արմինֆո. Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել «Ազատություն աշխարհում 2018. ժողովրդավարության ճգնաժամ» հերթական ամենամյա զեկույցով, որում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին:
Կազմակերպությունը գնահատել է քաղաքացիական և քաղաքական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում: Զեկույցի համաձայն, վերջին 12 տարում ազատության մակարդակն աշխարհում անշեղորեն նվազել է. 71 երկրում գրանցվել է քաղաքացիական և անձնական ազատությունների կրճատում, և միայն 35 երկրում առաջընթաց է գրանցվել:
Հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ զեկույցում հիշատակված 195 երկրից միայն 88 պետություն կամ ընդհանուր թվի 45 %-ը կարող է համարվել «ազատ», 58-ը կամ 30%-ը ճանաչվել է «մասամբ ազատ» իսկ 49-ը կամ 25 % -ը՝ «ոչ ազատ»:
Որպես գլոբալ կայունության հիմնական սպառնալիք՝ զեկույցում նշված են Սաուդյան Արաբիան, Իրանը, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան: Freedom House-ի փորձագետների կարծիքով, հենց այդ երկրներն են պատասխանատու «մշտական երկարաժամկետ տարածաշրջանային հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի» համար:
«Ոչ ազատ» ճանաչված 49 երկրից /այդ թվում՝ հարևան Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը/, 12
պետություն վատթարագույն դիրքերն է զբաղեցրել: Այդ ցուցակում են հայտնվել Սիրիան, Հարավային Սուդանը, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Ուզբեկստանը, Լիբիան:Եվրասիայում քաղաքացիական և քաղաքական ազատությունների հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ Ռուսաստանը: Մոսկվայի գլխավոր նպատակը, Freedom House-ի վերլուծաբանների կարծիքով, ժողովրդավարական պետությունների ներքին գործերին միջամտությունն է:
Նշվում է նաև, որ այնպիսի երկրներ, ինչպես՝ Թուրիքան, Վենեսուելան, Լեհաստանը և Թունիսը, որոնք դեռ վերջերս քաղաքացիական ազատությունների համոզիչ արդյունքներ էին ցուց տալիս, այսօր կրկին ժողավրդավարության ստանդարտների անկման շրջանում են գտնվում: Իսկ այնպիսի երկրներ, ինչպես Ռուսաստանը և Չինաստանը, կարողացել են օգտվել աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներում իրավիճակից՝ ուժեղացնելու սեփական քաղաքացիների նկատմմաբ ճնշումները և տարածելու իրենց ազդեցությունն արտերկրում:
Freedom House-ի –ի փորձագետները նշում են, որ Միացյալ Նահանգներում անցած 7 տարում
արձանագրվել է քաղաքացիական ազատությունների աստիճանական կրճատում: 2017 թվականին այդ գործընթացն արագացել է՝ նախագահական ընտրարշավին ռուսական միջամտության փաստում աճող համոզվածության և նոր վարչակազմի կողմից արդյունավետ քայլերի բացակայության պատճառով՝ ուղղված ապագայում նման միջամտությունները թույլ չտալուն: