Արմինֆո. Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հունվարին կայանալիք հանդիպումն էական առաջընթաց չի ապահովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Ամենայն հավանականությամբ այն որևէ բեկմամբ չի ավարտվի։ Բեկման համար նախադրյալներ չկան։
Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը»,- «168 ժամ» թերթին ասել է Գոբլը:
Ըստ որում, նա համոզված է, որ եթե միջնորդները կարողանան մեխանիզմների ներդրման հարցում համաձայնության հասնել, դա կլինի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը, և ավելին սպասելն անիմաստ է:
Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների
նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը։