Արմինֆո. Ազգային ժողովը հունվարի 16-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ուղղումներ է կատարել «Պետական և առևտրային գաղտնիքի մասին՚ օրենքում:
Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի ասելով, ուղղումները կատարվել են վերը նշված օրենքը Հայաստանի նոր սահմանադրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:Փոխնախարարի ասելով, այժմ ՀՀ նախագահն ունի այն միջազգային պայմանագրերի կնքման կարգը մշակելու սահմանադրական իրավունք, որոնք պետական և առևտրային գաղտնիք են ներառում:
Այդ դրույթը ճանաչվում է ուժը կորցրած, քանի որ 2018 թվականի ապրիլից հայոց պետության ղեկավարը, երկրի հիմնական օրենքի համաձայն, նման լիազորություններ չի ունենա: Միջազգային պայմանագրերը, անկախ դրանց բովանդակությունից, կկնքվեն «Միջազգային պայմանագրերի մասին՚ օրենքի հիման վրա, ԱԺ կանոնակարգով և այլ իրավական ակտերով: