Արմինֆո. «Էրեբունի՚ ռուսական ավիաբազայի «ՄիԳ-29՚ կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել «Ալագյազ՚ հրաձգարանում:
Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևի ասելով,մարզումների ընթացքում օդաչուները մշակել են պայմանական հակառակորդի արագաթռիչ ինքնաթիռների հայտնաբերման և Էրեբունի օդանավակայանում դրանց վայրէջքի հարկադրման գործողությունները:
Մարզումները, որոնց մասնակցել է շուրջ 50 զինծառայող և 20 միավոր ռազմական և ավիացիոն տեխնիկա,անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: