Արմինֆո. Հունվարի 16-ին ժամը 15:20 – ին Ռուսաստանի դեսպանատան առջև տեղի կունենա երախտագիտության ակցիա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Սիրիայի ուսանողական միության մամուլի ծառայությունից, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ շնորհակալական նամակ կհանձնեն Ռուսաստանի դեսպանատուն ի երախտագիտություն Ռուսաստանին՝ Սիրիայի ազատագրման գործում ցուցաբերած օժանդակության և Սիրիայի ժողովրդին աջակցելու համար: Միջոցառումը կազմակերպել են Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը և Միջազգային հումանիտար զարգացման հկ-ն: