Արմինֆո. Հայ հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 8-7 հազարամյակի եզակի հնագույն «նստակյաց» բնակավայր, որը վկայում է նեոլիտյան ժամանակաշրջանի նստակյաց հողագործական բնակավայրերի առկայության մասին Հայկական բարձրավանդակում մ.թ.ա. 8-7 հազարամյակում: Բնակավայրը գտնվում է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի մոտ:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Լեռնագոգը եզակի հնագիտական հուշարձան է: Հնագույն բնակավայրում ապրած մարդիկօժտված էին ոչ միայն պրիմիտիվ հողագործության հմտություններով, այլ նաև որոշակի ճարտարապետական գիտելիքներով: Ավետիսյանը նշել է, որ ներկայումս հարցում է ուղղվել ՀՀ մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ պատմական հուշարձանն ընդգրկվի հատուկ պահպանվող մշակութային օբյեկտների ցանկում: