Արմինֆո. ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությանը կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղ կարգավորման ձեռքբերմանը: Այդ մասին հունվարի 11-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը:
«Մենք պետք է հաշվի առնենք Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո հուսադրող ազդակները»,- ասել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը: