Արմինֆո. Ադրբեջանը հերթական անգամ հանդես է եկել Ֆրանսիային ուղղված կոչով՝ պահանջելով թույլ չտալ Արցախի ներկայացուցիչների մուտքը երկրի տարածք՝ Հայաստանի դիվանագիտական անձնագրերով: Նշենք, որ այդ հայտարարության պատճառ է հանդիսացել Արցախի մշակույթի օրերի շրջանակներում արցախյան պատվիրակության այցը Ֆրանսիա: Այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «Պրակտիկան ցույց է տալիս, որ ֆրանսիական քազաքների ղեկավարներն զբաղվում են ինքնագործունեությամբ՝ հրավիրելով արցախյան պատվիրակությունների, որպեսզի տեղական ընտրություններում ապահովեն հայկական համայնքի աջակցությունը: Հայկական լոբբիստական կազմակերպությունները, տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռքբերման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման գործում ներդրում ունենալու փոխարեն, զբաղվում են խաբեությամբ և հայկական համայնքի ներկայացուցիչների միջոցների յուրացմամբ»:
Նշենք, որ «Ֆրանսիայում Արցախի օրերե փառատոնի շրջանակներում շարունակվում են միջոցառումներ կազմակերպվել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում։ Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի Լե Պեն Միրաբո քաղաքում, որտեղ հունվարի 8-ին տեղի է ունեցել փառատոնի բացման հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լե Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիելը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են, մասնավորապես, ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգինե խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճամփորդություն դեպի Արցախե գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերըե վավերագրական ֆիլմի ցուցադրությունները, ինչպես նաև իրավագետ Ժերար Գերգերյանի «Ազգերի ինքնորոշման իրավունքը և արցախյան հակամարտության իրավական կողմերըե թեմայով ազատ դասախոսությունը, որի ընթացքում հանդես կգա նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։