Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրաինտեգրման հանձնաժողովները միաձայն հավանություն են տվել «Իրաքի` ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների մասին» հայտարարության նախագծին:
Ինչպես հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Ռուստամ Մահմուդյանը, Իրաքի եզդիների նկատմամբ ցեղասպան գործողություները չի կարելի որակել այլ կերպ, քան՝ հանցագործություն ընդդեմ մարդկության
ՀՀԿ-ից պատգամավոր Շիրակ Թորոսյանն, իր հերթին, հայտարարել է, որ այդ հարցը քննարկման է դրվում զգալի ուշացմամբ, և հայտարարության տեքստում պետք է նշել ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով զոհերի և տուժածների թիվը:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշել է, որ եզդիների նկատմամբ իրականացված գործողությունները, անկասկած, ցեղասպանություն են, և այդ փաստն անհրաժեշտ է ճանաչել:
Մինչդեռ ՀՀԿ-ից պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ նման հայտարարության ընդունումը փոքր-ինչ ռիսկային է, քանի որ, Գեղամյանի կարծիքով, կասկածի տակ է դնում Իրաքում պետականության առկայության փաստը: «Հայաստանը և Իրաքը կապված են բազմամյա բարեկամական կապերով, և այդ երկրի իշխանությունները միշտ դրական են վերաբերել հայ համայնքի ներկայացուցիչներին»,- նշել է պատգամավորը՝ առաջարկելով Հայաստանի կողմից բարեկամ Իրաքին աջակցության վերաբերյալ դրույթ մտցնել տեքստում: Պատգամավորը նաև նշել է, որ նման հարցերով հրակավոր է դիմե; ոչ թե, պարզապես, միջազգային հանրությանը, այլ` ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: Բացի այդ, Գեղամյանն առաջարկել է հայտարարության տեքստում «ցեղասպան գործողություններ» արտահայտությունը փոխարինել «ցեղասպանություն» տերմինով:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իր հերթին, պատասխանելով Գեղամյանին, հայտարարել էր, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է ցեղասպանագետների և միջազգային իրավունքի մասնագետների հետ, ովքեր փաստել են, որ «ցեղասպանություն» տերմինը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, եթե այդ հանցագործությունն իրականացվել է ինչ-որ պետության կողմից այս կամ այն ազգության դեմ: «ԻԼԻՊ-ը ահաբեկչական կազմակերպութկուն է, ապաեզդի ժողովրդի նկատմամբ նրա գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատելը բավականին դժվար էր: ԻԼԻՊ-ը պետություն չէ, սակայն, դատապարտելով ցեղասպան գործողությունները, մենք դե-յուրե և դե-ֆակտո դատապարտում ենք այդ հանցագործությունը»,- բացատրել է Աշոտյանը, այդոըհանդերձ, համաձայնելով հայտարարության տեքստում որոշ փոփոխություններ մտցնելուն:
Նշենք, որ Հայաստանի եզդիական համայնքը նախկինում էլ բարձրացրել էր ՀՀ խորհրդարանի կողմից «եզդիների ցեղասպանության» ճանաչման անհրաժեշտության հարցը՝ ոչ միայն Իրաքում, այլ նաև 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում: Սակայն, հայ խորհրդարանականները համարել են, որ Օսմանյան Թուրքիայում «եզդիների ցեղասպանության» ճանաչման համար բավականաչափ փաստեր չկան, իսկ Իրաքում «ցեղասպանության» ճանաչման հարցում որոշել են մի փոքր սպասել, ինչը հարուցել էր եզդիական համայնքի բացասական արձագանքը: Այնուամենայնիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր Իրաքում եզդիների կոտորածի հարցը և ընդգծել նրանց միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը: