Արմինֆո.Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ բժշկից, հոգեբանից և փատաբանից կազմված խումբն անսպասելի այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հանդիպի «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հետ, ընդ որում`վերջին երկուսը շարունակում են մնալ հացադուլում:
Զրույցի ընթացքում խմբի անդամ Արմեն Բիլյանը դժգոհել է գլխացավերից և գլխապտույտից: Չնայած այն հանգամանքին, որ Բիլյանին նշանակված է դեղորայքային բուժում, նա դեղերը չի ընդունում, քանի որ գտնվում է հացադուլում: Բիլյանը նաև հրաժարվել է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց, հայտարարելով, որ ուզում է տեղափոխվել միայն «Արմավիր» ՔԿՀ:
Հանդիպման արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները եզրակացրել են, որ նա բժշկական և հոգեբանական հետևողական օգնության կարիք ունի: Բացի այդ, երկարաժամկետ հացադուլի վնասակար ազդեցությունից խուսափելու համար նա կարիք ունի նաև մշտական բժշկական վերահսկողության:
Սմբատ Բարսեղյանի հետ զրույցի ժամանակ վերջինս տեղեկացրել է, որ զգում է ընդհանուր թուլություն և ճնշման նվազում: Սակայն, Սմբատ Բարսեղյանն առողջության հետ կապված ոչ մի բողոք կամ պահանջ չի ներկայացնում, նշելով, որ ինքը միայն պնդում է, որպեսզի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ:
Ինչ վերաբերում է Արայիկ Խանդոյյանին, ապա նա Օմբուդսմենի գրասնեյակի միջնորդությամբ անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն: Նախատեսվում է ուրոլոգի հետազոտությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները մշտական կապի մեջ են Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սիմբար Բարսեղյանի փաստաբանների հետ: Նշենք, որ վերջին երկուսն արդեն ավելի քան 20 օր հացադուլի մեջ են, պահանջելով իրենց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, պնդելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմաններն անմարդկային են: Իսկ Արայիկ Խանդոյանն օրերս դադարեցրեց հացադուլը:-