Արմինֆո. «Եթե թուրքական իշխանությունները ցուցաբերեն նախաձեռնություն և առանց որևէ նախապայմանների համաձայնվեն ստորագրել ցյուրիխյան արձանագրությունները, ապա մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները և վավերացնել փաստաթղթերը: Սակայն, նման նախաձեռնություն մենք չենք տեսնում թուրքական իշխանությունների կողմից», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան:
Նա նշել է, որ բոլոր միջնորդները վաղուց հասկացել է, որ Հայաստանը բավական ճանապարհ է անցել, և հիմա Թուրքիայի հերթն է: Սակայն, Քոչարյանը նաև նշել է, որ դա բոլորովին չի նշանակում, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և ցյուրիխյան արձանագրությունների իրականացման հարցում հեռանկար չկա: «Բայց, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները նման համաձայնագրերի իրականացման ամենալավ գործընկերները չեն», - ասել է նա:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու այդ արձանագրությունների կասեցման ժամկետը կապված է 2018 թվականի գարնան հետ, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, Շավարշ Քոչարյանը նշել է. «Անկասկած, քանի որ Հայաստանում խորհրդարանական կառավարմանն անցնելու հետ կապված կլինեն որոշակի փոփոխություններ, ուրեմն նախագահն ինքն է նշանակում այդ ժամկետը, նա ունի նման լիազորություններ և տվյալ պարագայում ճիշտ է արել»:
Նա ընդգծել է, որ Անկարայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պայմանավորումը հայ-թուրքական հարաբերությունների հետ, հանգեցրեց ցյուրիխյան փաստաթղթերի «մահվան» մասին: «Դա անընդունելի է Հայաստանի համար: Մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսելն անիմաստ է: Ավելին, ակնհայտ է, որ ինչքան հեռու Անկարան մնա հայ-ադրբեջանական հարաբերություններից և արցախյան հիմնախնդրից, այնքան մեծ հեռանկարներ կբացվեն հայ-թուրքական երկխոսության նորմալացման համար», - եզրափակել է Շավարշ Քոչարյանը: