Արմինֆո. Հունվարի 10-ի կեսօրին «Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի մոտ:
Բողոքի ակցիայի կողմնակիցները պահանջել են, որպեսզի խմբի անդամներ Արմեն Բարսեղյանը և Սմբատ Բիլյանը, ովքեր 2017-ի դեկտեմբերին հացադուլ էին հայտարարել, տեղափոխվեն մեկ այլ քրեակատարողական հիմնարկություն, մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Բացի այդ, ցուցարարները պահանջել են հանդիպում քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ, բայց վերջինս հրաժարվել է հանդիպել: Որոշ ժամանակ անց ցուցարարները որոշել են փակել Արշակունյաց պողոտայի երթևեկելի մասը, վանկարկելով`«Սասնա ծռեր», «Մահ ռեժիմին» և «Թույլ մի տվեք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները սովամահ լինեն»: Բայց ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բավականին արագ ցուցարարներին դուրս մղել ճանապարհի երթևեկալի մասից:
Բախումներից հետո ցուցարարներն ուղղվել են դեպի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է տեղի ունենար «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարությունը: