Արմինֆո. Հիմար փորձագետները բավական շատ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«Կարող եմ ասել, որ եթե քաղաքագիտական նման շրջանակների ներկայացուցիչները նոյեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը համարում են «դավաճանություն» կամ նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ թշնամական գործողություն, ապա ընկալել դա որպես ՌԴ պաշտոնական դիրքորոշում կամ մեր փորձագիտական հանրության ընդհանուր տեսակետ, մեղմ ասած, ճիշտ չէ: Խորիմաստ եզրակացություններ անող նման «փորձագետներ» կան նաև Հայաստանում, բայց անձամբ ես չեմ կարծում, թե նրանք արտահայտում են ընդհանուր կարծիք»,- հայտարարել է քաղաքագետը:
Այս առումով Սկակովն անհիմն է համարում եզրակացությունները, որոնց համաձայն՝ նման «փորձագետների» գործունեության հետևանքով Ռուսաստանում հակահայկական տրմադրություններ են ձևավորվել: Ըստ նրա, Հայաստանի և Եվրամիության կողմից ստորագրված փաստաթուղթը հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չի հանդիսանում, ինչպես ներկայացվում է մի շարք հայ փորձագետների կողմից:
Նշելով, Երևանը ԵԱՏՄ օգտին իր ընտրությունը կատարել է ԵՄ «կամ-կամ» քաղաքականության ճնշման ներո՝ Սկակովը գտնում է, որ հենց այդ ճնշումը հանգեցրեց Բրյուսելի քաղաքականության վերանայման՝ հօգուտ «և-և»-ի: Իրադարձությունների նման զարգացումը, ըստ նրա, Մոսկվային գոհացնում է, քանի որ այդ համաձայնագիրը լիովին կարող է որոշակի կամուրջ հանդիսանալ ՌԴ և Արևմուտքի միջև: