Արմինֆո. Հունվարի 9-ին՝ ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հայտնաբերվել է G 1 տեսակի նռնակ, որը ՊՆ սակրավորները վնասազերծել են: