Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցեել են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, այցելությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին և 28-ին: «Այցի ժամանակ իրականացվել է նրանց պահման պայմանների և վերջիններիս նկատմամբ վերաբերմունքի դիտարկում»,- ասել է Ամատունին:
Ըստ որում, նա ավելացրել է, որ դեկտեմբերի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են նաև հայկական կողմում գտնվող ադրբեջանցիներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական գործունեություն: Հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանի որոշմամբ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման:
Ադրբեջանում պահվում է երկու հայ՝ ռազմագերի Արսեն Բաղդասարյանը, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարի ազատազրկման և հովիվ Զավեն Կարապետյանը, ով գերեվարվել է ընթացիկ տարվա ամռանը: