Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից «Աջ ղեկ» նախաձեռնության անդամների պահանջների մասնակի բավարարումը բողոքի ակցիաների դադարեցման պատճառ է դարձել:
Այս առնչությամբ նախաձեռնության ակտիվիստները հայտնել են վարչապետին առաջարկությունների նոր փաթեթ ներկայացնելու ծրագրերի մասին: Նախաձեռնությունը սպառնում է նոր բողոքի ակցիաներով՝ այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարվի դրանք հաշվի առնել:
Հունվարի 7-ին շուրջ հազար վարորդ ավտոերթ էր կազմակերպել Երևանում՝ պահանջելով հրաժարվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնած՝ ապրիլի 1-ից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումն արգելող օրինագծից: Հունվարի 8-ին բողոքի ակցիա էր կազմակերպվել ՀՀ կառավարության շենքի մոտ:
Հունվարի 8-ին նախարարությունը հայտնել է արդեն երկիր նեմուծված աջ ղեկով ավտոմեքենաների վերագրանցման արգելքի գաղափարից հրաժավելու մասին:
Հունվարի 12-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ակտիվիստները մտադիր են վարչապետին ներկայացնել առաջարկությունների փաթեթ, որը նախատեսվում է մշակել՝ աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծողների հետ համատեղ: