Արմինֆո. Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին, «Ելք» դաշինքը կազմակերպում է երթ՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ինչպես տեղեկացնում է «Ելք» դաշինքի մամուլի ծառայությունը, համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը
Նշենք, որ 2018 թ. հունվարի 1-ից Հայաստանում տեղի է ունեցել մի շարք ապրանքների գների զգալի աճ՝ թռչնամսի, կարագի, բենզինի, հեղուկ գազի, սպիրտային խմիչքների, ձվի, շաքարի և այլն: Բացի այդ, մոտ ժամանակներս սպասվում է նաև ծխախոտի գնի բարձրացում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանկացումը կապված է ավելի քան 800 ապրանքատեսակի մաքսատուրքերի ավելացման հետ: Թանկացումները հիմնականում պայմանավորված են այն բանի հետ, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը: Դա ենթադրում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների մաքսատուրքերի ավելացում: