Արմինֆո.2018 թ. հունվարին Ղազախստանն ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Երկիրը դարձել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ներկայացված խորհրդի առաջին անդամը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Ղազախստանի Հանրապետության դեսպանությունում, այս տարվա հունվարի 2-ին, ստանձնված նմախագահության առաջին աշխատանքային օրը, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հունվարի գործունեության ծրագրի շնորհանդեսը: Դիվանագետները նշել են Ղազախստանի նախագահության ծրագրի որակական մշակումը: Մասնավորապես, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ ՎասիլիՆեբենզյան ընդգծել է, որ «Խորհրդի անդամներից շատ ավելի լավ իմանալով Ղազախստանը» հաշվի առնելով պատմական գործոնը և ավանդաբար սերտ հարաբերությունները, ռուսական կողմը «վստահ է ղազախական պատվիրակության աշխատանքի հաջողության հարցում, որպես ԱՆ խորհրդի նախագահի»: Ռուս դիվանագետը տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում, որը տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությամբ, «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, վստահոթյանն ուղղված միջոցառումներ» խորագրով, հունվարի 18-ին: ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին և Խորհրդի անդամ-երկրների մյուս դեսպանները նշել են Ղազախստանի բովանդակալից ծրագիրը: Նույն օրը,
Ղազախստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր վեց ոչ-մշտական անդամների` Կոտ դ 'Իվուարի, Հասարակածային Գվինեայի, Քուվեյթի, Նիդեռլանդների, Պերուի և Լեհաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը:
Ղազախստանի առաջնահերթությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում նշված են երկրի նախագահ Նազարբաևի ուղերձում: Դրանք յոթն են` 1) հասնել միջուկային զենք չունեցող աշխարհի, 2) համաշխարհային պատերազմի սպառնալիքի վերացում և տեղական հակամարտությունների լուծում, 3) տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցություն, ամրապնդելով և նպաստելով Կենտրոնական Ասիայի շահերի առաջխաղացմանը, 4) ահաբեկչությանը հակազդեցությունը, 5) խաղաղությունն ու անվտանգությունն Աֆրիկայում, 6) ապահովել անխուսափելի կապ անվտանգության և կայուն զարգացման միջև, 7) Խորհրդի և ՄԱԿ- ողջ համակարգի ադապտացում 21-րդ դարի մաիջահրավերներին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 28—ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ղազախստանն ստացել էր 138 ձայն (193 երկրներից) և առաջին անգամ ընտրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2017-2018 թվականներին: Ղազախստանի աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել է 2017 թվականի հունվարի 1-ից: