Արմինֆո.Գագիկ Ծառուկյանը Գյումրիում բացասական պատասխան է տվել «Ազատությանե հարցին, թե արդյոք «Ծառուկյանե դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել:
«Ծառուկյանե դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելուե, - հայտարարել է դաշինքի առաջնորդը:
Հիշեցնենք, 9-հոգանոց «Ելքե ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին և գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյանե խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել: Նախագահի թեկնածու առաջադրելու համար նույնպես շեմ է սահմանված՝ նրան պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելքե-ի թեկնածուին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն արձագանքել է. «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ