Արմինֆո. Գյումրիում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) մասնաճյուղի բացումը չափազանց կարևոր քայլ է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային-հումանիտար հարաբերությունների ամրապնդման գործում: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրուցում:
Նրա ասելով, ռուսական կենտրոնի բացումը տեղի է ունեցել ի կատարումնՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրության Ռուսսատանի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի որոշումների և դարձել է 2017 թվականի կարևոր իրադարձություններից մեկը երկկողմ հարաբերությունների համար: Զախարովան հիշեցրել է, որ մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին` հանդիսավոր իրադրությունում: