Արմինֆո.Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին ակցիան ոսկու գրավով վարկերի մասով: Ակցիայի շրջանակներում, որը գործելու է մինչև 31.01.2018թ., հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.
Շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկերի ձևակերպման համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:
Ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ –Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: