Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու երկիր մուտքի փորձը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Ավելի վաղ «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ
Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետությանե անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոցե օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի, ով «Իսլամական պետությանե անդամ է: Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը ետ է ուղարկվել Թուրքիա:
ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով: