Արմինֆո. Իսրայելա-պաղեստինյան խնդիրների կարգավորման հայեցակարգային մոտեցումը, կարծում եմ, Մերձավոր Արևելքի այլ արաբական երկրների ներգրավման մեջ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել XV գումարման Քնեսեթի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերտ:
«Վստահ չեմ, որ մեր խնդիրները կարող են լուծում ստանալ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների շրջանակներում՝ հաշվի առնելով սեփական պետություն ստեղծելու պաղեստինցիների առանձնակի շահագրգռվածության բացակայությունը»,- ընդգծել է նա:
Իսրայելում, նրա խոսքով, նույնպես սպասում են հակամարտության խաղաղ կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից մշակված նոր ծրագրի հրապարակմանը, որը կարող է նոր, հայեցակարգային առաջարկներ պարունակել: Ցինկերը չի բացառում, որ դա արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ կընձեռի:
Քաղաքագետն ընդգծել է, որ Իսրայելը վերադարձել է իր տարածք, իր մայրաքաղաք, ՄԱԿ-ի որոշմամբ 1948 թվականին ստեղծելով իր պետությունը: Հաջորդ իսկ օրն արաբական երկրները պատերազմ հայտարարեցին վերջինիս, որը տևում է արդեն շուրջ յոթ տասնամյակ: Եվ դա՝ պաղեստինյան պետության ձևավորումն սկսելու փոխարեն:
Ըստ նրա, պաղեստինյան կողմից հստակ առաջարկների դեպքում Իսրայելը պատրաստ է խաղաղ բանակցությունների: Միաժամանակ նա ցավով նշել է, որ պաղեստինցիները չեն ցանկանում ճանաչել նույնիսկ Իսրայելը, ինչը փակուղային ճանապարհ է: