Արմինֆո. ՄԱԿ-ում «երուսաղեմյան՚ քվեարկության ժամանակ բացակայությունը կլիներ Իսրայելի հետ Հայաստանի հարաբերություններում ինքնուրույնության դրսևորում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Իսրայելի 15-րդ գումարման Քնեսետի պատգամավոր, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը:
Դեկտեմբերի 21-ին Հայաստանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի արտակարգ նստաշրջանում, ի թիվս 128 երկրների, «կողմ՚ է քվեարկել մի բանաձևի, որում «խորն ափսոսանք է հայտնվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ վերջին որոշումների առնչությամբ՚ և, փաստորեն, դատապարտվում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
«Եթե Հայաստանի ներկայացուցիչներն, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Թուրքմենստանի օրինակով, խուսափեին քվեարկությանը մասնակցությունից, ձեր երկիրը ոչինչ չէր կորցնի: Մեծ հաշվով, ուժերի իրական դասավորությունում ոչինչ չէր փոխվի, իսկ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բանաձևն, այդ լույսի ներքո, կարծում եմ, զուրկ է իմաստից և գործնական նշանակությունից: Իսրայելի համար դա, ընդհանրապես, անակնկալ չէր` դառնալով փոթորիկ մեկ բաժակ ջրում՚, - ընդգծել է նա:
Ցինկերն անսպասելի և զարմանալի ոչինչ չի տեսնում նաև հակաիսրայելյան բանաձևի օգտին Երևանի քվեարկության շարժառիթներում` հաշվի առնելով տարբեր միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ու Եվրոպայի երկրների օրինակով Երևանի քվեարկությունների հաճախականությունը: Ընդ որում, քաղաքագետն ընդգծել է էական տարբերությունների առկայությունը քվեարկող երկրների շարժառիթներում: Այդ լույսի ներքո` նա նշել է աշխարհում ու Եվրոպայում հակասեմիտիզի փոխակերպմնա միտումը, մասնավորապես` հակաիսրայելիզմի:
«Ոչ ոք չի կարող որևէ պետության թելադրել, թե որտեղ պետք է գտնվի նրա մայրաքաղաքը: Վաղուց ի վեր Իսրայելը հրեա ժողովրդի կենտրոն ենք սահմանել մենք` ինքներս: Ուստի, տարբեր երկրների ԱՄՆ օգնության ծավալների վերանայումը միակ բանն է, ինչի վրա կարող է ազդել այդ բանաձևը: Քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց տարբեր երկրների վերաբերմունքն Իսրայելի և նրա խնդիրների նկատմամբ: Կարծում եմ, որ Իսրայելն ու ԱՄՆ կհանգեն համապատասխան հետևությունների՚, - ամփոփել է քաղաքագետը: