Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունում կայունության պահպանումը, Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների հավասարակշռված զարգացումը 2017 թ. հիմնական արդյունքներից մեկն է, նշում են Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի վերլուծաբանները «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. հայացք 2018 թվականին» զեկույցում:
Զեկույցում առանձնացվել են Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն 2018 թվականին: Սահմանվել են հիմնական սպառնալիքները և հնարավորությունները Ռուսաստանի համար համաշխարհային ասպարեզում: Կանխատեսման աշխարհագրությունը ներառում է Արևմուտքի, Մերձարևելյան տարածաշրջանի և մերձավոր արտերկրի երկրները:
Մերձավոր արտերկիրը զեկույցում բնորոշվում է որպես ամենակարևոր տարածքը Ռուսաստանի համար՝ անվտանգության և տնտեսական ինտեգրման նախագծերի իրականացման տեսակետից: 2017 թ. այլ հիմնական արդյունքների թվում զեկույցի հեղինակները նշում են Հայաստանի և Ղազախստանի հետ հարաբերությունների վատթարացումը թույլչտալը՝ ԵՄ հետ համագործակցության մասին վերջիններիս համաձայնագրերի լույսի ներքո. ՌԴ 2017 թ. արտաքին քաղաքականության հիմնական արդյունքներից մեկը:
Ինչպես նաև՝ ԵԱՏՄ առաջընթաց զարգացումը. ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրում, միավորման ներքին և արտաքին առևտրի աճ; ձեռքբերումներ ԵԱՏՄ միջազգային գործունեությունում; ՉԺՀ հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, բանակցություններ Իրանի, Սինգապուրի, Սերբիայի, Հնդկաստանի, Իսրայելի, Եգիպտոսի հետ; անվտանգության ոլորտում համագործակցություն ՀԱՊԿ շրջանակներում. «Արևմուտք-2017» և այլ զորավարժություններ: Հետխորհրդային տարածության ուղղությամբ ռուսական քաղաքականության մարտահրավերների և սպառնալիքների թվում նշվում է նաև իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական հակասությունների ակտուալացումը:
Մերձավոր արտերկրում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների թվում զեկույցի հեղինակները նշում են հետխորհրդային տարածությունում հակամարտությունների կարգավորմանն աջակցությունը, այդ թվում՝ ղարաբաղյան, Ղազախստանի և Հայաստանի մասով ԵՄ և ԵԱՏՄ հետ փոխգործակցության անկոնֆլիկտ զուգակցման մոդելների մշակումը: