Արմինֆո. Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հերթական անգամ կասկածի տակ է դրել Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության փաստը։
RTV հեռուստաալիքին հարցազրույցում Լիբերմանը, մասնավորապես, հայտարարել է, որ անթույլատրելի է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ի հեճուկս Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առնչությամբ Անկարայի բացասական դիրքորոշման: Նա հայտարարել է, որ «այդ հարցը պատմական, վիճելի և տեսական է, այդ պատճառով չի կարելի շահարկել այն»:
Լիբերմանն անթույլատրելի է համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև այն համատեքստում, որ դա բացասաբար կանդրադառնա ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների վրա: «Իսկ այդ հարաբերություններն Իսրայելի համար գերակա են»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ