Արմինֆո.Ամանորի նախօրեին «Ռոստելեկոմ»-ն իր բոլոր բաժանորդների անհոգ և տոնական առօրյան ապահովելու նպատակով մատուցում է անակնկալներ՝ հնարավորություն ընձեռելով դիտելու սիրված ամանորյա ֆիլմերն ու բազմաժանր հեռուստաալիքները, օգտվելու գերարագ ինտերնետ հասանելիությունից առանց տարիֆային սահմանափակումների։
Ամանորյա ակցիայի շնորհիվ ընկերության բոլոր գործող և նոր բաժանորդներն, անկախ իրենց սակագնային պլանից, ս.թ. դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կվայելեն՝
«Տոներին ընդառաջ մարդիկ միշտ սպասում են հրաշքների և մենք այդ զգացողությունը ցանկանում ենք փոխանցել մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ նվիրելով մեկ ամիս շարունակ ամանորյա ֆիլմեր, ինչպես նաև սիրելի բազմաժանր հեռուստաալիքների հաղորդումները դիտելու, գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ օգտվելու հնարավորություն»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմ»-ի ամանորյա անակնկալը հաճելի ժամանց և տոնական տրամադրություն կպարգևի, ինչպես նախատոնական շրջանում, այնպես էլ տոներից հետո՝ մինչև 2018թ․ հունվարի 15-ը ներառյալ։
Ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ընկերության կայքում հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/am/for-home/new-year-offer_2018/ ։