Արմինֆո.Սոցիալական ձեռներեցության ընդլայնման միջոցով անհրաժեշտ է մեծացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում, հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ դեկտեմբերի 18-ին ելույթ ունենալով «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ»խորագիրը կրող համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր 60 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցող «Գործընկերություն հանուն բաց հասարակությանե նախաձեռնությունը:
Նրա խոսքով, արդեն կան հաջողություններ այդ հարցում, սակայն չի կարելի կանգ առնել ձեռքբերվածի վրա: Սվիտալսկին համոզված է, որ համագործակցության միջոցով անհրաժեշտ է շարունակել աշխատանքը գործընկերների հետ՝ ավելի շաշափելի արդյունքների հասնելու նպատակով: «Բայց որպեսզի խնդիրներն արագ լուծում ստանան, անհրաժեշտ է, որ համագործակցությունը զարգանա՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ», նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում դեսպանը հիշեցրել է վերջերս ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, որը շատ հուսալի իրավական հիմք է քաղաքացիների շահերի համար բարեփոխումներ իրականացնելու համար: Դեսպանը վերահաստատել է, որ նոր համաձայնագիրը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության ու լավ կառավարման ԵՄ-ի և Հայաստանի համատեղ հանձնառությունն է: «Կառավարությունը համաձայնագրի իրագործման առանցքային գործընկերն է, միևնույն ժամանակ, Ազգային ժողովը և ապագա Քաղաքացիական հասարակության հարթակը (այն բաղկացած է լինելու ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից) կիրականանցնեն վերահսկողության գործառույթը՝ նպաստելով համաձայնագրի արդյունավետ իրագործմանը»,- ասել է Սվիտալսկին:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փաստել է, որ Միացյալ Նհանգների դեսպանատունն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: «Մենք նաև ամուր հիմք ենք ստեղծել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփումների հետագա հաստատման համար, ինչն իր հերթին նպաստում է համագործակցության զարգացմանը: ԱՄՆ-ը դեսպանատան միջոցով մի շարք միջոցառումներ ու նախագծեր է իրականացնում Հայաստանում: Դիվանագիտական առաքելութունները Հայաստանում և գործընկերները՝ ի դեմս Համաշխարհային բանկի և ԵՄ-ի, շահագրգռված են և աշխատում են քաղաքացիական հասարակության հնարավորությւունների զարգացման ուղղությամբ: Սակայն, կարծում եմ, որ գործունեության արդյունավետության բարձրացման համար քաղաքացիական հասարակությունը պետք է ոչ միայն քննադատի, այլ նաև՝ կառուցողական լինի»,- ասել է Միլսը: