Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական կանդրադառնա Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա: Երևանում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմելերը:
Նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ արդեն 25 տարի չի հաջողվում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: «Դա շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար, համտեղ նախագծերի իրագործման համար՚, - նշել է Գոտեմելերը` գոհունակություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հանդիպման առնչությամբ:
Նա նաև դրական է գնահատել հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ ներգրավվածությունը որպես Մինսկի խմբի համանախագահ` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասյն: Գոտեմելերը ՆԱՏՕ-ի անունից հույս է հայտնել, որ ղարաբաղյան բանակցություններում նոր փուլ կբացվի: «Մենք նպաստում ենք բոլոր միջազգային նորմերի և սկզբունքների իրագործմանը, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և պետությունների տարածքային ամբողջականությանը՚, - հավաստիացրել է նա:
Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` Գոտեմելերը դրանք գնահատել է որպես դրական: «Մենք միասին շատ բանի ենք հասել, և ես երախտապարտ եմ այդ առնչությամբ: Հյաստանն առաջին երկիրն է, որը հետևողականորեն մասնակցել է խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում՚, - ամփոփել է Գոտեմելերը: