Արմինֆո. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-19-ը էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում են տեղումներ:
Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը, անցած տարի այս օրերին Երևանում գիշերը ջերմաստիճնը արդեն -22 աստիճան էր, այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք: