Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա՚ հեռուստաալիքով հեռարձակված բացառիկ հարցազրույցում չի ցանկացել գաղտնազերծել իր առաջիկա քաղաքական ծրագրերը: «Դեռ ժամանակը չէ, հենց որ ժամանակը գա` կասեմ՚, - հայտարարել է նախագահը` անդրադառնալով պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո իր հետագա ծրագրերին: Նա ընդգծել է, որ իր որոշումը պայմանավորված կլինի տարբեր գործոններով` սկսած անձնականից մինչև զուտ աշխատանքային:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի ապրիլից հետո, երբ հանրապետությունը լիովին անցնի կառավարման խորհրդարանակն ձևի, ինքն ուրախ կլինի գլխավորել կառավարությունը, Սարգսյանը նշել է. «Շատ լավ, առողջ, տրամաբանված ցանկություն է։ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ մեզ համար շատ ընդունելի անձնավորություն է։ Պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել։ Ես փնտրողներին նկատի ունեմ։ Կգա ժամանակը, կհայտարարենք մեր կադրային որոշումների մասին՚, - ամփոփել է նախագահը: