Արմինֆո.ՀՀԿ-ն կողմնորովել է ապագա վարչապետի թեկնածության առնչությամբ, դա պետք է լինի հայկական երրորդ հանրապետության ստեղծման պատմությունում առանցքային դեր կատարած մարդ, որը մասնակցել է հանուն Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին:
Լրագրողներին այդ մասին հայտարարել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին խոսնակ, պատգամավոր Գալուստ Սահակյանը, ընդգծելով, որ այդ գործիչը Սերժ Սարգսյանն է: Գ.Սահակյանի ասելով, այդ հարցի շուրջ ՀՀԿ-ում տիրում է նախանձելի միակարծություն:
Խոսելով 2018 թվականի ապրիլից հետո որպես վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հնարավորության մասին` Սահակյանը հավաստիացրել է, որ Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունի: «Ես չեմ կարծում, թե 2018 թվականի ապրիլից հետո Կարապետյանի վարչապետության հարցն, ընդհանրապես, քաղաքական օրակարգում է: Ապագա վարչապետը կլինի հենց Սերժ Սարգսյանը: Մենք պետք է այնպես անենք, որ Սարգսյանը դա ցանկանա: Հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանը չցանկանա գլխավորել կառավարությունը նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո՚, - հավաստիացրել է Սահակյանը:
Մինչդեռ, հիշեցնենք, մինչև սահմանադրական հանրաքվեն, որը ենթադրում է Հայաստանի անցում կառավարման խորհրդարանական ձևի, Սերժ Սարգսյանը հավաստիացրել էր, որ հիմնական օրենքի բարեփոխումների նախագծի ընդունման դեպքում ինքը չի հավակնի երկրի վարչապետի պաշտոնին: Հետագայում նա հայտարարել է, որ նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ինքը որևէ պաշտոն կզբաղեցնի անվտանգությանն ոլորտում:
Ինքը` Կարապետյանը, պատասխանելով 2018 թվականի ապրիլից հետո որպես վարչապետ պաշտոնավարելու հնարավորիությանն առնչվող հարցին, չի թաքցրել պաշտոնավարումը շարունակելու ցանկությունը: «Ես ցանկանում եմ ծառայել Հայրենիքին՚, - իր ձգտումը բացատրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլին, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, Հայաստանը լիովին անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Ապրիլին կկայանան նախագահական ընտրություններ, կնշանակվի նոր կաբինետ: Ապագա նախագահի և վարչապետի թեկնածությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն եղել: