Արմինֆո. Արդշինբանկը շարունակում է Visa քարտապաններին առաջարկել աննախադեպ պայմաններ անկանխիկ գործարքների դիմաց: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն ունի մինչև հունվարի 18-ը կատարել անկանխիկ գնումներ և ստանալ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ հետվճար:
Ըստ հայտարարված պայմանների, գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:
Անկանխիկ գործարքների և գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով https://goo.gl/P9cy2v դասական քարտերի համար և https://goo.gl/PhZmf1 պրեմիում դասի քարտերի համար կամ զանգահարել (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվաամենահուսալի բանկ» և «Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը»: Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավորվարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասարՀայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որըմիջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: