Արմինֆո. ՆԱՏՕ-ն մարտահրավերներ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունում: Դեկտեմբերի 13-ին Հայաստանում ՆԱՏՕ շաբաթին նվիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսը:
Նա հիշեցրել է, որ գարնանը Հայաստան այցի ժամանակ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ներկաայցուցիչ Ջեյսմ Ափաթուրայը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բնորոշել էր որպես կայուն և վստահական: «Հայաստանի հետ մեր հարաբերությունները բացառիկ են: Այլ երկրների հետ մենք նման համագործակցություն չունենք, քանի որ մեր փոխգործակցությունը հարմարեցված է Հայաստանի իշխանությունների պահանջներին: Դա է մեր փոխգործակցության միջուկը՚, - ասել է նա:
Պուգլիսը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ գրասենյակը փոխգործակցում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: «Այսօրվա դրությամբ Վրաստանը ՆԱՏՕ-ին ինտեգրման ցանկություն է հայտնել, Հայաստանում և Ադրբեջանում առայմժմ նման ցանկություն չկա: Եվ, ինչպես արդեն ասացի, երկրներից յուրաքանչյուրի հետ մեր համագործակցությունը բխում է պետություններից յուրաքանչյուրի կարիքներից ու պահանջներից՚, - եզրափակել է դաշինքի ներկայացուցիչը: