Արմինֆո.ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը փաստել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթացի բացակայությունը՝ չնայած ուղիղ երկխոսության առկայությանը:
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու նախարարների միջև այս տարի կայացած երկխոսությունները դրական գործոն են: Ամերիկացի և Ֆրանսիացի համանախագահների հետ միասին կշարունակենք աշխատել կոլեկտիվ մոտեցումների ուղղությամբ: Այս հանդիպմանը վերահաստատեցինք դա: Մեր հայտարարության մեջ արտացոլված են կարգավորման հիմնական սկզբունքները: Կողմերն ընդունել են դրանք, բայց դեռ ոչինչ չեն արել: Դա հեշտ հարց չէ, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ: Չնայած ղարաբաղյան հակամարտությունում ուղիղ երկխոսությանը՝ ցավոք, դա լուրջ առաջընթացի չի հանգեցոնւմ»,- ասել է Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում: Ըստ որում, նա նշել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ձգտում է համաձայնեցնել գործնական պարամետրերը ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման համար: «Շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման հարցը քննարկվել է 2016 թվականի մայիսին Վիեննայում՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ նիստում և հունիսին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը»,- ասել է Լավրովը: