Արմինֆո. Հայաստանում տուժածները հնարավորություն կունենան դատարաններից պահանջել իրենց գործերի արագացված կարգով քննում: Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում համապատասխան փոփոխություն է կատարել Քրեակատարողական օրենսգրքում:
Փաստաթղթի մշակմանը մասնակցած պատգամավոր Ռուստամ Մահմուդյանի ասելով, գործող օրենսդրությունը տուժած անձին թույլ չի տալիս դատարանում դիրքորոշում հայտնել գործի քննության արագացված ընթացակարգի կիրառման վերաբերյալ: Դեռ 2010 թվականին Հայաստանի վերաքննիչ դատարանը կայացրել էր որոշում, որի համաձայն, տուժածին տրվում էր նման իրավունք, սակայն կիրառվում էր միայն այն դեպքում, եթե վնասը չէր փոխհատուցվում: Այժմ տուժածն իրավունք կստանա պահանջ ներկայացնել դատարանում իր գործի արագացված քննման մասին` բոլոր դեպքերում: Դատարանն, իր հերթին, իրավունք ունի մերժել կամ բավարարել այդ պահանջը: