Արմինֆո.Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականն ընդունել են համատեղ հայտարարություն:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ﬕջնորդության հարցում ունեն ﬕասնական հանձնառություն, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում:
«Մենք վերահաստատում ենք ﬔր ﬕասնական հանձնառությունը այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հանդեպ՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու ﬕակ ճանապարհ: Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ﬕջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք ﬔր գոհունակությունն ենք արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ ենք անում կողﬔրին կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծուﬓեր գտնելու ուղղությամբ: Հետագա դադարներն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել տևական համաձայնության հասնելու կողﬔրի հանձնառությունը: Հղում կատարելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ ﬕջոցներ նախաձեռնելու երկու նախագահների հանձնառությանը՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016թ-ի 07.12.2017 ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԼՂ խնդրի վարաբերյալ հայտարարություն է ընդունվել: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշուﬓերը ևս պետք է իրականացվեն»,-ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները ողջունում են նաև այն հանգամանքը, որ կողﬔրը դիտարկում են հայերի և ադրբեջանցիների ﬕջև շփումների վերականգնման ուղղությամբ համանախագահների առաջարկները և աջակցում Կարﬕր խաչի ﬕջազգային կազմակերպության ջանքերին՝ ուղղված անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:
«Կոչ ենք անում կողﬔրին զերծ ﬓալ այս կարևոր հումանիտար քայլերն անհարկի քաղաքականացնելուց: Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողﬔրի հետ՝ տեղական և խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Մենք հանձնարարել ենք ﬔր համանախագահներին շարունակել իրենց ﬕջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողﬔրին ներկայացված աշխատանքային առաջարկների փոխզիջուﬓերը, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը ﬓում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության ﬔջ: