Արմինֆո. ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի ցանկացած հարմար մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամի։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը, հավելվածը կառաջարկի նաև հնարավորինս առավել հարմար այլ ժամեր`բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար:
Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով կտրամադրվում է քառանիշ ծածկագիր։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև ընտրված ժամը մուտքագրել այդ ծածկագիրը հերթերի կառավարման համակարգում: ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար:
«Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը»,-նշում է աղբյուրը:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ: Բանկն ունի 58 մասնաճյուղ (3 տեղ):